Տարածաշրջանային

Քուրդ զինյալները պայթեցրել են թուրքական զինվորական զրահամեքենան

1 րոպեի ընթերցում

Քուրդ զինյալները պայթեցրել են թուրքական զինվորական զրահամեքենան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները Վանի Բաշքալե գավառում նոր հարձակում են իրականացրել թուրքական զինված ուժերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:

Զինվորական զրահամեքենայի անցնելու ժամանակ քուրդ զինյալները հեռակառավարման սարքի միջոցով պայթեցրել են ճանապարհին տեղադրված պայթուցիկը: Կատարվածի հետևանքով վիրավորվել են ութ զինվոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Բաշքալեում գործողություններ են սկսվել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում