Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ազգային գրադարանն առաջարկում է տուգանել որոշ հրատարակիչների

Ազգային գրադարանն առաջարկում է տուգանել որոշ հրատարակիչների

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային գրադարանն առաջարկում է տուգանել այն հրատարակիչներին, որոնք տպագրված գրքի` օրենքով սահմանված պարտադիր օրինակը չեն տալիս գրադարանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

«Մենք առաջարկում ենք «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին»  օրենքում փոփոխություն կատարել և սահմանել տուգանք այն հրատարակիչների համար, որոնք Ազգային գրադարանին պարտադիր օրինակ չեն տալիս: Մեր կողմից առաջարկն արվել է, հիմա դեռ պետք է քննարկվի»,-ասաց Ազգային գրադարանի տնօրենը:

Տիգրան Զարգարյանը նշեց, որ խնդիրն այն է, որ  որոշ անբարեխիղճ  հրատարակիչներ հրատարակված գրքի պարտադիր օրինակն Ազգային գրադարանին չեն տալիս, իսկ իրենք ազդելու լծակ չունեն:

«Զուտ մնում է խնդրել, զանգել, ընկերական հարաբերությունները գործի դնել: Ստացվում է, որ օրենքում սահմանված է գրքի օրինակը պարտադիր տալ գրադարանին, սակայն այն չի գործում: Եվ եթե մենք այդ օրինակները  չենք ունենում, ապա բացթողում ենք ունենում: Ամբողջ աշխարհում ընդունված կարգ է, երբ հրատարակիչները պարտադիր օրինակը հանձնում են Ազգային գրադարանին: Ի դեպ, հրատարակիչներն էլ իրենց փաստարկն ունեն, հարկեր են վճարում, գրքեր կան բավական թանկ արժեն: Պետք է ինչ-որ մի լուծում լինի, որ պարտադիր օրինակը գա հասնի գրադարան: Ազգային գրադարանը սերունդների համար է, այն այս պահի համար չէ»,-հավելեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am