Տարածաշրջանային

Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարվել է հանդիպել ԳՖՀ-ի փոխկանցլերի հետ. Spiegel

1 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարվել է հանդիպել ԳՖՀ-ի փոխկանցլերի հետ. Spiegel

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին չի ցանկացել հանդիպել Գերմանիայի փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի հետ: Ինչպես գրում Է Spiegel-ը, հանդիպումից հրաժարվելու պաշտոնական պատճառը չի նշվել, բայց դեռ մինչեւ Թեհրան ուղեւորությունը իրանական մի շարք պահպանողական ԶԼՄ-ներ կոչ Էին անում երկիր չթողնել «սիոնիստ» Գաբրիելին:

Նախարարը Գերմանիայի բազմամարդ պատվիրակության կազմում Իրան Է այցելել հոկտեմբերի 2-ից մինչեւ 4-ը, հանդիպումը պլանավորված Էր այսօր, բայց Լարիջանիի ներկայացուցիչներն անսպասելիորեն չեղյալ են հայտարարել այն:

«Դրա պաշտոնական բացատրություն չի եղել: Բայց այն կարող Է կապված լինել Իրանում մարդու իրավունքների եւ Իսրայելի նկատմամբ Իրանի գործելակերպի վերաբերյալ Գաբրիելի քննադատական դիտողությունների հետ»,-գրում Է հրատարակությունը:

Մասնավորապես, ուղեւորության նախօրեին փոխկանցլերը հանդեսին տված հարցազրույցում հայտարարել Է, որ «Գերմանիայի հետ Իրանի բարեկամական հարաբերությունները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ Իրանը ճանաչի Իսրայելի գոյության իրավունքը»: Դրա համար նույնպես նախարարին քննադատել են Թեհրանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում