Հասարակական

ՀԱՊԿ-ի երկրների ներկայացուցիչները Երեւանում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերը

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի երկրների ներկայացուցիչները Երեւանում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները հունիսի 8-ին Երեւանում կանցկացնեն Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) նիստ, որտեղ կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Նիստում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հավաքական անվտանգության համակարգի զարգացման լրացուցիչների միջոցառումների մասին զեկուցմամբ հանդես կգա կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Կքննարկվի այն կազմակերպությունների ցանկի մասին ՀԱՊԿ-ի ԱԽՔԿ-ի որոշումը, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններում ճանաչված են ահաբեկչական եւ ծայրահեղական»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նիստի մասնակիցները կքննարկեն մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում հավաքական անվտանգության ռազմավարության համաձայնեցման ընթացքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության գործունեությունը, որի նիստը վերջերս կայացել Է Երեւանում: Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում նաեւ կքննարկվի 2016 թվականի երկրորդ կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերի շուրջ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում