Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մոսկվան եւ Երեւանը քննարկում են Հայկական ԱԷԿ-ին պահուստային միջուկային վառելիքի մատակարարումը

Մոսկվան եւ Երեւանը քննարկում են Հայկական ԱԷԿ-ին պահուստային միջուկային վառելիքի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում «Ատոմէքսպո-2016» համաժողովի շրջանակներում «Ռոսատոմ»-ի ՏՎԷԼ վառելիքային ընկերության ղեկավարները եւ Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ը պահուստային միջուկային վառելիքով ապահովելու հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները, մասնավորապես, որպես ռեզերվ ռուսական վառելիքի լրացուցիչ մատակարարումների հնարավորությունը»,- ասված է ՏՎԷԼ-ի հաղորդագրության մեջ:

Վարդանյանը նշել է, որ Հայկական ԱԷԿ-ն արդեն շուրջ 40 տարի աշխատում է ռուսական միջուկային վառելիքով, եւ ՏՎԷԼ-ի հետ բազմամյա համագործակցությունը թույլ է տալիս խոսել ռուսական ընկերության՝ որպես հուսալի մատակարարի մասին:

Նա նաեւ ասել է, որ համագործակցության ընթացքում Հայկական ԱԷԿ-ին միջուկային վառելիքի մատակարարման ոչ մի խափանում չի եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am