Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել

Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հայտնել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո նրան ուղեկցող երկու անձինք մի քանի անգամ կապ են հաստատել։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է IRNA-ն, Իրանի փոխնախագահը տեղեկացրել է նաև, որ  պատվիրակությունը թռել է երեք ուղղաթիռով, սակայն նախագահին տեղափոխող ուղղաթիռի և մյուս երկուսի միջև կապը կտրվել  է:

Նրա խոսքով՝ այդ երկուսը սկսել են անհետացած ուղղաթիռի որոնումները։

 «Ուղղաթիռի ուղևորներից մեկը և նրա անձնակազմից կապ են հաստատել, ինչը վկայում է այն մասին, որ աղետի չափն այնքան էլ լուրջ չէ»,-ասել է Մանսուրին՝ հավելելով, որ արտակարգ դեպքի վայր են ուղարկվել Կարմիր մահիկի և բանակի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փրկարարական ջոկատները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am