Սպորտ

Լոս Անջելեսի «Ստաբհաբ Սենթեր»-ում կայանալիք Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չեղյալ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի «Ստաբհաբ Սենթեր»-ում կայանալիք Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չեղյալ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ստաբհաբ Սենթեր» մարզադաշտում հունիսի 1-ին կայանալիք Հայաստան-Էլ Սալվադոր ընկերական ֆուտբոլային հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է մարզադաշտի պաշտոնական կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրին դեռ չի անդրադարձել: Դեռևս հայտնի չէ՝ կկայանա՞ խաղը մեկ այլ մարզադաշտում, թե՝ ընդհանրապես չի կայանա:

Հայաստանի հավաքականը մայիսի 29-ին նույն մարզադաշտում մեկ ընկերական հանդիպում արդեն անցկացրել է: Հայ ֆուտբոլիստները 7:1 հաշվով ջախջախել են Գվատեմալայի հավաքականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում