Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Շրի Լանկան հեղեղումների պատճառով միջազգային օգնություն է խնդրել

Շրի Լանկան հեղեղումների պատճառով միջազգային օգնություն է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկան միջազգային հանրակցության օգնությունն Է խնդրել լայնածավալ հեղեղումներից հետո, որոնք ավելի քան հարյուր մարդու կյանք են խլել եւ վնաս պատճառել երկրին, որի չափը գնահատվում Է 2 մլրդ դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ շաբաթ Շրի Լանկայում մոլեգնել Է Ռաունու արեւադարձային փոթորիկը: Երկրի ֆինանսների նախարար Ռավի Կարունանայակեն հայտնել Է, որ հեղեղումների հետեւանքով վնասվել Է 35 հազար տուն:

«Մենք խնդրում ենք հնարավոր առավելագույն աջակցությունը»,-հայտարարել Է նախարարը, հավելելով, թե ինքը հույս ունի, որ վերականգնման ծախսերի 75 տոկոսը կծածկվի օտարերկրյա օգնության հաշվին: 

Կարունանայակեի խոսքով, որը մեջբերում Է «Ֆրանսպրես» գործակալությունը, այդ փոթորիկը երկրի համար ամենաավերիչն Էր վերջին 25 տարվա ընթացքում: Ընդ որում ամենաշատը տուժել Է Շրի Լանկայի մայրաքաղաքը՝ Կոլոմբոն: 

Մինչդեռ Շրի Լանկան արդեն ստանում Է միջազգային օգնություն: Մայիսի 23-ին հայտնի Է դարձել, որ Գերմանիան երկրին կհատկացնի 1 մլն եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am