Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Գերմանացի գործարարները ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում

Գերմանացի գործարարները ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գերմանացի գործարարների՝ Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեի գլխավորած պատվիրակությանը. գերմանացի գործարարների նպատակն է հայ գործընկերների հետ նոր կապեր հաստատելը, ներդրումային ծրագրեր իրականացնելը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է գերմանական կողմին՝ մեր երկրի շրջակա միջավայրի պահպանման, անտառային տարածքների վերականգնման և բնապահպանական բազմաթիվ ծրագրերի իրականացմանն օժանդակելու համար: 

Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեն և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար և բարձր գնահատել հայ-գերմանական փոխգործակցությունը, այդ թվում բնապահպանության ոլորտում: Օլաֆ Չիմպկեն նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում գտնվող գործարարների նպատակն է նոր կապեր հաստատել հայ գործընկերների հետ, իրականացնել ներդրումային ծրագրեր:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է գերմանացի գործարարների նախաձեռնությունը և նշել, որ տնտեսության տարբեր ճյուղերում Հայաստանն ունի հեռանկարային ծրագրերի իրականացման լավ հնարավորություններ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am