Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բանակցությունների արդյունքում պետք է ապահովել ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը. Նալբանդյան

Բանակցությունների արդյունքում պետք է ապահովել ԼՂ ինքնորոշման 
իրավունքի իրացումը. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցություններում գլխավորն Արցախի ինքնորոշման հարցն է: Մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Ռուսաստանից հստակ հնչել է, որ բանակցությունների գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն է: «Այդ խնդիրը միշտ գտնվում է բանակցությունների կենտրոնում, ու դրանց արդյունքում պետք է անել ամեն ինչ, որ ապահովվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի թե ճանաչումը, թե իրացումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ արտգործնախարարը:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ մնում Արցախի ճանաչումից` Նալբանդյանը նշեց, որ օրինագծի քննարկումը պայմանավորված է ՀՀ և ԼՂ բանակցություններով, ինչպես նաև միջազգային հարթակում արձանագրվող զարգացումներով: «Պետք է հաշվի առնել, որ դրանք բավական նուրբ հարցեր են ու հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է առաջ շարժվենք»,-հավելեց նա:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ միջազգային հանրությունը կիսում է հայկական կողմի կարծիքը, ինչը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: «Դրա մասին էին խոսում եռանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարությունները: Դուք գիտեք, որ մինչ այժմ Ադրբեջանը խուսափում է որևէ հղում կատարել այդ հինգ հայտարարություններին, որոնք միջազգային հանրության դիրքորոշումն են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարագավորման վերաբերյալ»,-նկատեց ՀՀ ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am