Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Գիտնականները եռացող ջրի հետքեր են գտել Մարսի առեղծվածային մութ գծերում

Գիտնականները եռացող ջրի հետքեր են գտել Մարսի առեղծվածային մութ գծերում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսի բլուրների մակերեւույթին արտասովոր սեւ հետքերը թողել են ոչ թե պարզապես աղի ջրի հոսքերը, ինչպես վերջերս հայտարարում Էր NASA-ն, այլ եռացող ջուրը, որը գոլորշիանում Է մոլորակի ցածր մթնոլորտային ճնշման պատճառով գերցածր ջերմաստիճանների դեպքում, ինչն Էլ բացատրում Է դրանց տարօրինակ տեսքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Nature Geophysics հանդեսում հրապարակված հոդվածում:

2011 թվականին Ալֆրեդ Մաքյուենը Թուսոնի Արիզոնայի համալսարանից (ԱՄՆ) եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են MRO զոնդի HiRISE խցիկով արված լուսանկարները: Ուղղաբերձ լանջերի եւ խառնարանների եզրերի որոշ լուսանկարներում երեւում են 0,5 – 5 մետր լայնությամբ մութ շերտեր, որոնք հայտնվում եւ ընդարձակվում են ամռան շրջանում եւ անհետանում մարսյան ձմռանը:

Ինչպես այն ժամանակ ենթադրում Էին մոլորակագետները, այդ շերտերը կարող են լինել շատ աղի ջրի հոսքեր:

Իրենց նոր հոդվածում Մաքյուենը եւ նրա գործընկերները գտել են այդ շերտերի տեսքում ամենամեծ տարօրինակություններից մեկի բացատրությունը. այն, որ դրանք շրջապատված են բաց գույնի ապարների տարօրինակ արտանետումներով, ինչպես նաեւ դրանց արտասովոր «ալիքաձեւ» տեսքը եւ անսպասելի զառիթափերը լանջերի ստորին մասերում: Այս ամենը գիտնականներից շատերին հարկադրւմ են կարծելու, որ Մարսի վրա մութ շերտերն առաջանում են ոչ թե ոչ մեծ քանակություններով ջրի հոսքի, այլ չոր սառցի հալման կամ Էլ նույնիսկ սողանքների հետեւանքով, որոնք առաջանում են սառած ածխաթթվի գոլորշիացումից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am