Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վրաստանի բնակչությունը 13 տարվա ընթացքում կրճատվել է 15 տոկոսով

Վրաստանի բնակչությունը 13 տարվա ընթացքում կրճատվել է 15 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրուզստատ»-ը հրապարակել Է 2014 թվականին անցկացված ընդհանուր մարդահամարի արդյունքները. երկրում ապրում Է 3,7 մլն մարդ, ինչը 15 տոկոսով պակաս Է 2002 թվականի մարդահամարի արդյունքների համեմատությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Բնակչության ընդհանուր մարդահամարի հիմնական արդյունքներն ապրիլի 28-ին Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում ներկայացրել Է «Գրուզստատի» ղեկավար Մերի Դաուշվիլին:

Վրաստանում ընդհանուր մարդահամարն անցկացվել Է 2014 թվականի նոյեմբերի 5-ից մինչեւ 19-ը: Ուսումնասիրության ընթացքում գրանցվել են ընտանիքների կազմը եւ դրանց ժողովրդագրական, սոցիալական ու տնտեսական դրությունը, բնակիչների Էթնիկ եւ կրոնական պատկանելությունը, զբաղվածությունը, ինչպես նաեւ առողջական վիճակը:

«2014 թվականի ընդհանուր մարդահամարի համաձայն, գրանցվել Է 3 մլն 713 հազար 804 մարդ… Անցկացվել Է այն մարդկանց մարդահամար, որոնք, 2014 թվականի նոյեմբերի 5-ի տվյալներով, Վրաստանում ապրել են մեկ տարուց ավելի կամ պլանավորել են Վրաստանում մնալ մեկ տարուց ավելի: Հաշվել են միայն փաստական ապրող բնակիչներին, այլ ոչ թե գրանցվածներին»,-լրագրողներին հայտարարել Է «Գրուզստատ»-ի ներկայացուցիչը:

Մարդահամարի տվյալների համաձայն՝ Վրաստանում ապրում են 3 մլն 224 հազար 600 վրացիներ, 233 հազար ադրբեջանցիներ, 168,1 հազար հայեր, 26,5 հազար ռուսաստանցիներ, կան նաեւ այլ ազգությունների քաղաքացիներ: Հարցին հրաժարվել Է պատասխանել 600 մարդ, ազգությունը չի նշել 500 քաղաքացի:-0-/56/

2014 թվականի ընդհանուր մարդահամարի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 47,7 տոկոսը կազմում են տղամարդիկ, 52,3 տոկոսը՝ կանայք:

Սեռային եւ տարիքային կազմի համաձայն՝ երկրի քաղաքային բնակչության 46 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ կանայք՝ 53,8 տոկոսը: Ինչ վերաբերում Է գյուղական բնակչությանը, ապա գյուղերում ընդհանուր առմամբ տղամարդիկ կազմում են 49,8 տոկոս, կանայք 50,2 տոկոս:

Մարդահամարն ընդգրկել Է երկրի տարածքի 82 տոկոսը՝ 57 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Մարդահամարը չի անցկացվել Վրաստանի «օկուպացված տարածքներում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am