Հասարակական

Միջազգային ԶԼՄ-ները մանրամասն կներկայացնեն Հայաստանը

1 րոպեի ընթերցում

Միջազգային ԶԼՄ-ները մանրամասն կներկայացնեն Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը հանրաճանաչ միջազգային լրատվամիջոցներով ներկայացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրեց 50 մլն դրամ: Մասնավորապես, գործադիրը հաստատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016թ. նախահաշիվը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով կատարվել է համապատասխան վերանայում: «Այս որոշմամբ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից 50 մլն դրամը կուղղվի ԼՂՀ հետ մտավոր սեփականության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը, իսկ 50 մլն դրամը՝ Հայաստանը հանրաճանաչ միջազգային լրատվամիջոցներով մանրամասն ներկայացմանը, ինչպես նաև այլ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Որոշմամբ նախատեսված շինվերանորոգման հետ կապված աշխատանքները կիրականացվեն փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում