Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԱՄՆ պետդեպը բացառել է ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

ԱՄՆ պետդեպը բացառել է ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոները:

«Մենք ականտես եղանք, թե ինչպես հաստատվեց փխրուն զինադադար: Մենք հորդորեցինք, որ այն պահպանվի, սակայն ակնհայտ է, որ լարվածությունը պահպանվում է: ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այցելել է տարածաշրջան: Մենք շարունակել ենք կապ պահպանել երկու կառավարությունների, հակամարտող բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձը հետևողական էր. մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք ԼՂ շփման գծում բռնության ցանկացած դրսևորում և ցանկանում ենք տեսնել, որ խաղաղության գործընթացն իրականանում է հնարավորինս շուտ: ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում ունենալ չի կարող»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am