Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի. Հառլեմ Դեզիրը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբարդում

Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի. Հառլեմ Դեզիրը  հարգանքի տուրք 
մատուցեց Ծիծեռնակաբարդում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար  Հառլեմ Դեզիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հառլեմ Դեզիրը ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա ընդգծեց, որ իր համար այս օրը շատ կարևոր է ու հիշարժան: «Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից ինձ հանձմնարարված էր այսօր գալ, բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իմ բաժին մեխակները դնել Հայոց ցեղասպանության զոհերի անմար շիրիմին… Փարիզում Կոմիտասի հուշարձանի հարևանությամբ  ֆրանսահայերի հետ մասնակցել եմ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը»,- ընդգծեց պետքարտուղարը:

Նա հավելեց, որ Հայոց ցեղասպանությունը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր երբեք չպետք է մոռացվի աշխարհի ոչ մի հատվածում: «Արդեն 15 տարի է, ինչ Ֆրանսիան խորհրդարանի ստորին և վերին պալատների միահամուռ որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հիմա մենք պետք է մարտնչենք, պայքարենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ընդունվի ողջ մարդկության կողմից: Հնարավոր չէ հավուր պատշաճի կերտել ապագան՝ առանց հստակ գնահատական տալու այդ ցավալի իրադարձություններին: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի համայն մարդկության կողմից՝ որպես տեղի ունեցած իրողություն»,- եզրափակեց Հառլեմ Դեզիրը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am