Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ադրբեջանական կողմի գործողությունները տանում են իրավիճակի սրման. ՀԱՊԿ

Ադրբեջանական կողմի գործողությունները տանում են իրավիճակի սրման. ՀԱՊԿ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բանակցություններ է վարել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: «Մասնավորապես, նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Интерфакс-АВН»-ին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ չճշգրտելով բանակցությունների մանրամասները:

Միաժամանակ, ՀԱՊԿ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողությունները ներկա դրությամբ տանում են իրավիճակի և հակամարտության սրման»,- ասել է Զայնետդինովը: Նա ընդգծել է, որ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ:

«Հայաստանի պաշտպանության նախարարությունից ստացել ենք ամբողջական տեղեկատվություն զինված բախման վերաբերյալ: Գտնում ենք, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- շեշտել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

ՀԱՊԿ անդամ երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը,Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Համաձայն կոլեկտիվ անվտանգության պայմանագրի՝ ՀԱՊԿ ներուժը կարող է գործի դրվել անդամ երկրներից որևէ մեկի անվտանգության ապահովման համար՝ միայն համապատասխան դիմումի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am