Տարածաշրջանային

Ալիևն ու Էրդողանը հանդիպել են

1 րոպեի ընթերցում

Ալիևն ու Էրդողանը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Անկարա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Օդանավակայանում Ալիևին դիմավորել է փոխվարչապետ Յալչըն Աքդողանը: Այստեղից Ադրբեջանի նախագահն անմիջապես գնացել է նախագահական նստավայր և հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Անկարայում կկայանա Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը: Նախապես ծրագրավորված է նիստն անցկացնել Բաքվում, ուր Էրդողանը պետք է մեկներ մարտի 15-ին: Սակայն Անկարայում մարտի 13-ին իրականացված ահաբեկչությունը խափանել էր այդ ծրագրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում