Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Ջիգարխանյանը դեռևս ծանր վիճակում է

Արմեն Ջիգարխանյանը դեռևս ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակում մնում է վերակենդանացման բաժանմունքում,  «Ինտերֆաքս»-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությունում։

«Վիճակը ծանր է։ Վերակենդանացման բաժանմունքում է»,- նշել է տեղեկառու ծառայության աշխատակիցը։

Մարտի 5-ին Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ ինֆարկտի կասկածներով, սակայն այդ ախտորոշումը չի հաստատվել այդ օրը։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին` առավոտյան ժամը 10-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մոսկվայի Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից, որտեղի կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էլ այժմ գտնվում է Արմեն Ջիգարխանյանը: Ինստիտուտում հրաժարվեցին Արմեն Ջիգրախանյանի առողջական վիճակի մասին հստակ տեղեկություն հաղորդել: 

«Միայն հաստատում ենք, որ Արմեն Ջիգարխանյանը մեր բժշկական հաստատություն է տեղափոխվել սրտի խնդիրների պատճառով այսօր առավոտյան ժամը 10-ի սահմաններում: Այժմ իրականացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Ավարտելուց հետո միայն կարող ենք տեղեկատվություն տալ»,-ասաց Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի ընդունարանի աշխատակիցը:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում: Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսահայ հնագույն սերունդից։ Նա մեծացել է ռուսալեզու միջավայրում, սովորել ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am