Տարածաշրջանային

Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար վաղուց չունի. Բուրջանաձե

1 րոպեի ընթերցում

Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար վաղուց չունի. Բուրջանաձե

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը կորցրել Է 2008 թվականի օգոստոսի զինված հակամարտությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն առաջին անգամ ակնարկել Է, որ Վրաստանը չպետք Է ակնկալի, որ դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիր կստանա ՆԱՏՕ-ի՝ Վարշավայում կայանալիք հերթական գագաթնաժողովում:

«Չխոսել դաշինքին անդամակցության գործողությունների ծրագրի մասին՝ գործնականում նշանակում Է, որ Վրաստանի անդամակցության հարցը հետաձգվում Է անորոշ ժամանակով… Բնակչությունը կհասկանա, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո մեզ մատուցվել Է ահռելի սուտ, որը տարածվում Էր Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության կողմից: Հենց 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո փակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարը»,-ասել Է Բուրջանաձեն «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում