Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ԱՄՆ-ն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

 ԱՄՆ-ն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄ ԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված տևական կարգավորում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցման ժամանակ իրեն ուղղված հարցերից մեկին:

«Շփման գծում բռնության աճը և ռազմական հռետորաբանությունը ԱՄՆ կառավարության համար մտահոգվելու լուրջ առիթ է: Ես իրատեսական եմ համարում մեկ սխալի հետևանքով իրավիճակի լարվածության ուժեղացումը: Այդ պատճառով է, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել երկու կողմերին ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն շփման գծում բռնության մակարդակի նվազմանը, ինչպես նաև գործի դնել իրադրությունը մոնիթորինգի ենթարկող մեխանիզմներ: Սա էր քննարկման հիմնական թեման, երբ նախագահները դեկտեմբերին հանդիպեցին Շվեցյացրիայում՝ Բեռնում: ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը կապի մեջ է մյուս համանախագահների հետ երկխոսությունն առաջ տանելու հարցում»,- նշել է Միլսը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am