Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման օգտին

Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգային վեճերի խաղաղ 
կարգավորման օգտին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան և Չինաստանը հանդես են գալիս պետությունների միջև ցանկացած վեճերի խաղաղ կարգավորման օգտին և վերահաստատում են իրենց հանձնառությունը միջազգային համակարգին, որի առանցքը ՄԱԿ-ն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 9-ին Բուդապեշտում ընդունվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցություններից հետո։

«Նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ» համատեղ հայտարարություն մեջ նշված է, որ «կողմերն ընդգծում են պետությունների միջև վեճերի խաղաղ կարգավորման կարևորությունը երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։

«Երկու կողմերը վերահաստատում են գլոբալ անվտանգության և խաղաղության կարևորությունը: Երկուստեք  վերահաստատում են, որ իրենք համատեղ կպաշտպանեն միջազգային համակարգը, որի առանցքը ՄԱԿ-ն է, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա, կաշխատեն արդար միջազգային կարգի հաստատման ուղղությամբ և հաստատակամորեն կպաշտպանեն խաղաղությունն ու  կայունությունն ամբողջ աշխարհում», - նշված է փաստաթղթում։

Բացի այդ, հայտարարության մեջ ասված է, որ Չինաստանը վերահաստատում է Եվրամիության հետ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման իր հանձնառությունը և «խրախուսում է բարձր մակարդակի փոխանակումները՝ նպաստելու ռազմավարական հարցերի շուրջ տեսակետների մերձեցմանը»: Հունգարիան, որպես ԵՄ անդամ, կիսում է այս սկզբունքները և կներդնի իր ավանդը դրանց իրականացման գործում։

21 կետից բաղկացած հայտարարության մեջ հիմնական ուշադրությունը նվիրված է Հունգարիայի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հարցերին, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը նաև այլ բնագավառներում, ներառյալ առողջապահությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը։

Չինաստանի նախագահը պետական այցով Չինաստանում էր գտնվում մայիսի 8-10։ Մինչ այդ նա պետական այցով եղել էր Ֆրանսիայում և Սերբիայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am