Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ

Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ փակ են Երևանի Ազատության պողոտան, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհները։

ՆԳՆ-ից փոխանցեցին, որ նշված երեք հատվածներում երթևեկությունը վերականգնվել է, հանրապետության տարածքում այս պահին փակ փողոցներ և ճանապարհներ չկան։

 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել էր մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսելու մասին։ Մայիսի 10-ի առավոտից լուրեր տարածվեցին, որ փակ է Երևանի Ազատության պողոտան, Երևան-Մեղրի ճանապարհը, ինչպես նաև Արարատ-Երևան ճանապարհը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am