Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հրանտ Մելքումյանն ընդգրկվել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակում

Հրանտ Մելքումյանն ընդգրկվել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը փետրվարի 6-ին եւ 7-ին ելույթ է ունեցել Գերմանիայի Բունդեսլիգայում, որտեղ նա գլխավորում է «Բեռլին» ակումբը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, Բունդեսլիգայի 5-րդ տուրում Մելքումյանը ոչ-ոքի է  խաղացել ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուստամ Կասիմջանովի հետ: Հաջորդ տուրում նա հաղթել է գրոսմայստեր Մայքլ Բեզոլդին:

Այս  երկու հաղթանակների շնորհիվ Մելքումյանը 4 կետով բարձրացրել է իր վարկանիշը և ընթացիկ` 2652.9 վարկանիշով, տեղ է զբաղեցնում աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am