Սպորտ

ՀՖՖ-ն Արմավիրի մարզում իրականացնելու է ֆուտբոլի զարգացման խոշոր ներդրումային ծրագրեր

1 րոպեի ընթերցում

ՀՖՖ-ն Արմավիրի մարզում իրականացնելու է ֆուտբոլի զարգացման խոշոր ներդրումային ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունն Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մարգարա խճուղի թիվ 12 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 5.5601 հա մակերեսով հողամասը և Արմավիր քաղաքի «Հոբելյանական» մարզադաշտի, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 5.9 հա հողամասը նվիրաբերեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ՀՖՖ-ն Էջմիածնում նախատեսում է նշված տարածքում կառուցել ֆուտբոլի ակադեմիա: «Ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 մլն դրամի ներդրում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սահակյանը:

Իսկ «Հոբելյանական» մարզադաշտը ֆեդերացիան կօգտագործի իր կարիքների համար և առաջիկա հինգ տարվա ընթացքում մարզադաշտի բարեկարգման նպատակով կիրականացնի 800 մլն դրամի ներդրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում