Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Lufthansa-ն ստացել Է աշխարհում առաջին Airbus A320neo ինքնաթիռը

Lufthansa-ն ստացել Է աշխարհում առաջին Airbus A320neo ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Lufthansa խոշորագույն ավիաընկերությունը դարձել Է Airbus A320neo ինքնաթիռի՝ աշխարհում առաջին սեփականատերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է փոխադրողի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել Է Lufthansa-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ գլխավոր տնօրեն Կարստեն Շպորը, Airbus եւ Pratt & Whitney-ի առաջավոր տեխնոլոգիաներն A320neo ավիահանրանավին թույլ են տվել այսօրվա դրությամբ դառնալ ամենաարդյունավետ եւ անաղմուկ ինքնաթիռը կարճ եւ միջինմայրուղային երթուղիների համար: Նրա խոսքով՝ վառելիքի ավելի քիչ ծախսը նվազեցնում Է CO2-ի արտանետումները եւ վնասակար ներգործությունը շրջակա միջավայրի վրա:       

Բացի դրանից, շարժիչի մեջ կիրառված նոր տեխնոլոգիաներն ինքնաթիռը դարձնում են զգալիորեն ավելի անաղմուկ:

A320neo-ի տարողությունը կազմում Է 180 տեղ բիզնես եւ Էկոնոմ դասերի ուղեւրների համար: Աերոդինամիկական բնութագրերի եւ Pratt & Whitney-ի արտադրության PW1100G նոր շարժիչի շնորհիվ նոր ինքնաթիռը 15 տոկոսով ավելի քիչ վառելիք կծախսի, քան նախորդ մոդելը, նշել են Airbus-ում:

2016 թվականին Lufthansa-ն ընդհանուր առմամբ կստանա 52 նոր ինքնաթիռ: Ամբողջությամբ վերցված ավիաընկերության պատվերների թղթապանակը ներառում Է ընթացիկ գներով շուրջ 30 միլիարդ եվրո գումարի 251 նոր հանրանավ: Այդ ինքնաթիռները կմատակարարվեն մինչեւ 2025 թվականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am