Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Ադրբեջանի հեռուստաալիքներին արգելվել է լուրեր հաղորդել բողոքի ակցիաների մասին

Ադրբեջանի հեռուստաալիքներին արգելվել է լուրեր հաղորդել բողոքի ակցիաների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բոլոր հեռուստաալիքիներին արգելվել է ռեպորտաժներ հեռարձակել եւ լուրեր հաղորդել մանաթի արժեզրկման հետեւանքով թանկացումների դեմ երկրի ամբողջ տարածքում սկսված զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազադլըգ» թերթին հայտնի է դարձել Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրից:

Աղբյուրի խոսքով` բողոքի ակցիաների մասին հաղորդումներն արգելելու մասին հանձնարարականը տրվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, որն առանց բացառության հասցվել է բոլոր հեռուստաալիքներին:

Ադրբեջանի ամբողջ տարածքում երեկվանից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել բոլոր ապրանքների 50 տոկոսից ավելի թանկացումների դեմ: Բողոքի ակցիանեերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, որոնց արդյունքում կան մեծ թվով ձերբակալվածներ:

«Թուրան»-ը հայտնել է, որ Բաքվից 90 կմ դեպի հյուսիս գտնվող Սիյազան քաղաքում բողոքի ակցիան ցրելու ժամանակ ոստիկանությունը բռնություններ է գործադրել եւ ձերբակալություններ սկսել: Չնայած դրան, այսօր առավոտվանից գործադիր իշխանության շենքի դիմաց հավաքված հարյուրավոր մարդիկ շարունակում են ակցիան եւ պահանջում ազատ արձակել ձերբակալվածներին: Ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է եւ ռետինե փամփուշտներ է կիրառել: Քաղաք ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ են մտցվել:

Ըստ «Թուրան»-ի` բողոքները կանխելու ուժային միջոցները շարունակվում են Լենքորանում, Ֆիզուլիում, Սիազանում եւ Աղջաբեդիում եւս:

Ադրբեջանի կառավարությունը մինչ այժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ բողոքի ակցիաները:

Ադրբեջանում հատկապես սննդային ապրանքների թանկացումներկ դեմ սկսված բողոքի ակցիաներում մարդիկ սպառնում են անգամ ինքնասպանություն գործել:

Աղջաբեդիում թանկացումների դեմ երեկ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ 20-25 տարեկան երեք բնակիչներ բարձրացել են 5 հարկանի շենքի տանիք եւ ի բողոք թանկացումների` փորձել ինքնասպանության դիմել` նետվելով այնտեղից: Իրավապահներին եւ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին հազիվ է հաջողվել երիտասարդներին համոզել հետ կանգնել ինքնասպանության դիմելու փորձից:

Ադրբեջանում բոլոր տեսակի` այդ թվում պարենային ապրանքների կտրուկ թանկացումները սկսվել են ազգային արժույթի` մանաթի երկու անգամ արժեզրկվելու հետեւանքով, ինչը կապված է նավթի գների նվազման պատճառով այդ երկրում սկսված տնտեսական ճգնաժամի հետ:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: 

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 50 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 18 դոլարով ցածր է: Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը վերջին մեկ տարում արդեն երկու անգամ արժեզրկվել է: Ներկայում Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը գնվում է 2 մանաթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am