Սոֆիայի օդանավակայանում սակրավորները կասկածելի փաթեթ են ոչնչացրել
20:42, 1 Դեկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սակրավորները Սոֆիայի օդանավակայանում ոչնչացրել են կասկածելի փաթեթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ինտերֆաքս գործակալությունը, օդանավակայանի տերմինալներից մեկի մոտ գտնվող ֆուրգոններից մեկում հայտնաբերված կասկածելի փաթեթը սակրավորների կողմից ենթարկվել է ղեկավարվող պայթյունի:
Բուլղարական Kanal 3 հեռուստատեսության հաղորդմամբ արդյունքում պարզվել է, որ բելգիական համարանիշներով մեքենայում հայտնաբերված փաթեթը ոչ մի վտանգ չէր ներկայացնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում