Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ճամբարակն արդեն ունի վերականգնված բժշկական կենտրոն

Ճամբարակն արդեն ունի վերականգնված բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանամերձ Ճամբարակ քաղաքն ունի վերականգնված բժշկական կենտրոն: Ճամբարակի տարածաշրջանի 13 հազար 600 բնակիչներ այլևս ստիպված չեն լինի հասնել Երևան բժշկական օգնություն ստանալու համար: Լիովին վերանորոգվել են բժշկական կենտրոնը, տանիքը, բակը, թարմացվել են բժշկական սարքավորումները, ավելացել է մասնագետների թիվը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանն ասաց, որ կենտրոնն ապահովված է գրեթե ամեն ինչով: Նկատվում է միայն նեղ մասնագետների կարիք, սակայն տնօրենը համոզված է, որ տարածաշրջանի երիտասարդ մասնագետները երևանյան հիվանդանոցների փոխարեն կնախընտրեն Ճամբարակի վերակառուցվածը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ շեշտում է, որ ժամանակակից բժշկի համար շատ կարևոր են ոչ միայն մասնագիտական ունակությունները, այլև պայմաններն ու սարքավորումները: Այս առնչությամբ նախարարը վստահ է, որ Ճամբարակի բժշկական կենտրոնը լիովին կատարելու է իր առջև դրված պարտականությունը:

Բժշկական կետրոնը վերակառուցվել է ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն էլ դրամաշնորհ է տրամադրել World Vision բարեգործական կազմակերպությանը, որի շնորհիվ կենտրոնը ստացել է լրացուցիչ գույք և անհրաժեշտ սարքավորումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am