Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Օբաման Բարբարա Սթրեյզանդին եւ Սթիվեն Սփիլբերգին պարգեւատրել Է Ազատության մեդալով

Օբաման Բարբարա Սթրեյզանդին եւ Սթիվեն Սփիլբերգին պարգեւատրել Է Ազատության 
մեդալով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի եւ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը, կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը, ջութակահար Իցհակ Փեռլմանը, կոմպոզիտոր, բանաստեղծ եւ դրամատուրգ Սթիվեն Սոնդհայմը նոյեմբերի 24-ին արժանացել են ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգեւին՝ Նախագահական ազատության մեդալին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավար Բարաք Օբաման հանդիսավոր արարողության ժամանակ պարգեւատրել Է ամերիկացի 17 քաղաքական, հասարակական գործիչների եւ գիտության, մշակույթի եւ սպորտի ականավոր ներկայացուցիչների:  

Այս տարվա դափնեկիրների թվում են բեյսբոլի լեգենդներ Վիլլի Մեյսը եւ սեպտեմբերին վախճանված Յոգի Բեռան, Էստրադային կատարողների ամերիկա-կուբայական ընտանեկան զույգը՝ Էմիլիո եւ Գլորիա Էստեֆանները, երգիչ Ջեյմս Թեյլորը, NASA-ի աշխատակցուհի Քատերինա Ջոնսոնը:

Ազատության մեդալը հիմնվել Է 1945 թվականին նախագահ Հարի Թրումենի որոշմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`   AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am