Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Սու-24-ի կործանումը ողբերգական հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար. Պուտին

Սու-24-ի կործանումը ողբերգական հետեւանքներ կունենա ռուս-թուրքական 
հարաբերությունների համար. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ռմբակոծիչը խփվել Է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված հրթիռով, երբ գտնվում Էր 6 հազար մետր բարձրության եւ Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Այս հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արել Է նոյեմբերի 24-ին Սոչիում Հորդանանի Աբդալլա Երկրորդ թագավորի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 Ռուսական Սու-24-ը ոչ մի կերպ չԷր սպառնում Թուրքիային, այն Սիրիայում գործողություն Էր իրականացնում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, ընդգծել Է պետության ղեկավարը:

Սու-24-ի կործանումը դուրս Է գալիս ահաբեկչության դեմ մղվող պայքարի շրջանակներից, սա հարված Է, որը ՌԴ-ին թիկունքից հասցրին  ահաբեկիչների հանցակիցները, նշել Է Պուտինը: Նրա խոսքով, ՌԴ-ն վաղուց Էր արձանագրել Սիրիայի՝ ահաբեկիչների կողմից գրավված շրջաններից նավթի մատակարումները Թուրքիային:

Ռուսաստանը չի հանդուժի այդ հանցագործությունը՝ ռուսական Սու-24-ի վրա գրոհը, ընդգծել Է նախագահը: «Այսօրվա ողբերգական իրադարձությունը լուրջ հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար»,- հավելել Է նա:

Պուտինը նշել Է, որ ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ ՆԱՏՕ-ի գծով գործընկերներին Թուրքիայի դիմումը դաշինքը ԴԱԻՇ-ին ծառայեցնելու փորձ Է հիշեցնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am