Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մեկ տարում ԱՄՆ դոլարը Հայաստանում թանկացել է 17.7 տոկոսով

Մեկ տարում ԱՄՆ դոլարը Հայաստանում թանկացել է 17.7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 481.1դրամ, ինչը գերազանցել է 2014թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը 17.7 տոկոսով (408.8 դրամ):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից,  2015թ. սեպտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ընդհանուր մակարդակը նվազել է 2 տոկոսով, իսկ հաշվարկային փոխարժեքն աճել է 3.8 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.8 տոկոս նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 0.9 տոկոս հավելաճով:

Այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 0.1 տոկոս և 0.3 տոկոս հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am