Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ադրբեջանում աշխատավարձերն ուշացվում են

 Ադրբեջանում աշխատավարձերն ուշացվում են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային շուկաներում գնանկման հետեւանքով Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով աշխատավարձերի վճարումները սկսել են ուշացնել նաեւ խոշոր ընկերությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, արդեն երկու ամիս է` աշխատավորներին չի կարողանում աշխատավարձ վճարել Ադրբեջանի ամենախոշոր ճանապարհաշինարարական «Ազերյոլսերվիս» ընկերությունը:   

Աշխատողները թերթին հայտնել են, որ ղեկավարությունը չի բացատրում աշխատավարձի ճգնաժամի պատճառը: «Ոչինչ չեն ասում: Իսկ արդեն երկու ամիս է` աշխատավարձի ճգնաժամ է», -ասել ենք նրանք:

Նրանց խոսքով` «Ազերյոլսերվիս»-ի վիճակը հատկապես լարված է շրջաններում:

«Ընկերությունը մշտապես ժամանակին վճարել է աշխատավարձերը: Սակայն, արդեն երկու ամիս է` մենք աշխատավարձ չենք ստանում», -նշել են ընկերության աշխատակիցները:

Ժամանակ առաջ «Ազերյոլսերվիս» ընկերությունում կրճատումներ են անցկացվել. վերացվել է կառույցին կից վարչությունների մեծ մասը: Արդյունքում մեծ թվով աշխատավորներ կրճատվել են:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am