Տարածաշրջանային

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրողի վրա հարձակված անձինք իշխող կուսակցության անդամներ են

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրողի վրա հարձակված անձինք իշխող կուսակցության անդամներ են

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Հուրիեթ» պարբերականի լրագրող, Հայոց ցեղասպանության ճանաչման հայացքներով հայտնի Ահմեթ Հաքանի վրա սեպտեմբերի 30-ի երեկոյան հարձակված անձինք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)` Ստամբուլի Ֆաթիհ շրջանային գրասենյակի անդամներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այս տեղեկատվության առնչությամբ հանձնարարական է տվել ԱԶԿ կազմակերպության ղեկավարներից մեկին` նրանց կուսակցական պատկանելությունը հետաքննելու և տեղեկատվության հաստատման պարագայում նրանց նկատմամբ համապատասխան որոշում կայացնելու առնչությամբ:

Ահմեդ Հաքանի վրա սեփական տան դիմաց հարձակում է իրականացվել: Չորս անձանց կողմից հարձակման ենթարկված Հաքանը տեղափոխվել էր հիվանդանոց կողերի և քթի կոտրվածքներով: Նշվում էր, որ կա վիրահատության անհրաժեշտություն: Ոստիկանությունը կարողացել է ձերբակալել հարձակումն իրականացրած 4 անձանց: Հաքանն ավելի ուշ հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում է. «Շարունակելու ենք գնալ այն ուղով, որը ճիշտ է»:

Ահմեդ Հաքանը բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողության մասին: Նա նույնիսկ հոդված ունի, որում թվարկում է յոթ փաստ, որոնց համաձայն` Ցեղասպանությունն անհերքելի իրականություն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում