Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը Եվրահանձնաժողովի ներկայացուցչին հրադադարի խախտման վերաբերյալ հարցադրում է ուղղել

2 րոպեի ընթերցում

ԵԽ պատգամավորը Եվրահանձնաժողովի ներկայացուցչին հրադադարի խախտման վերաբերյալ հարցադրում է ուղղել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբի համակարգող Չարլզ Թաննոքը հարց է ուղղել Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցչին և փոխնախագահին` Հարավային Կովկասում ռազմական սրված իրավիճակի վերաբերյալ: Ինչպես այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կայքից, Թանոքքն իր հարցադրման մեջ նշել է. «Բռնությունը երեք հայ քաղաքացիական կանանց մահվան պատճառ է դարձել, որից հետո, տարածվելով Լեռնային Ղարաբաղի շփման գծով, երկու կողմերից էլ զինվորների մահվան է բերել»:

Թաննոքը, ով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» խորհրդատվական խորհրդի անդամ է, շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի թարմացված, սեպտեմբերի 26-ին հրապարակված առաջարկության կարևորությունը: Ըստ նրա` այդ առաջարկությունը հիմնվում է շփման գծում հրադադարի ռեժիմը իրականում խախտող կողմին բացահայտելու մեխանիզմի վրա:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան գնահատել է Թաննոքի նախաձեռնությունը: «Ես ուրախ եմ տեսնել Չարլզ Թաննոքի նախաձեռնությունը և հավատում եմ, որ Եվամիությունը դրական ազդեցություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու հարցում, որն առանցքային դերակատարում ունի հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- ասել է Օչոան:

ԵԽ պատգամավորի հարցադրումը ստանալուց երեք շաբաթվա ընթացքում կհրապարակվի պատասխան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում