Տարածաշրջանային

Թեհրանը ողջունում Է Սիրիայում ԻՊ-ի դեմ ուժ կիրառելու Մոսկվայի որոշումը

1 րոպեի ընթերցում

Թեհրանը ողջունում Է Սիրիայում ԻՊ-ի դեմ ուժ կիրառելու Մոսկվայի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ողջունում Է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ավիահարվածներ հասցնելու համար ռազմաօդային ուժեր կիրառելու Մոսկվայի որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:

ՌԴ Դաշնության խորհուրդը սեպտեմբերի 30-ին համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ զինված ուժեր օգտագործելու Սիրիայում:

«Մենք դրական ենք գնահատում այդ քայլը եւ արժեւորում ենք տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարելուն ուղղված բոլոր քայլերը»,-ասել Է Աֆհամը:

Նա նաեւ նշել Է, որ ՌԴ-ի եւ Իրանի նախագահները Նյու Յորքում կայացած հանդիպմանը քննարկել են ահաբեկչության դեմ մղվող պայքարում գործողությունների համակարգումը:

«Նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Հասան Ռոուհանին հանդիպում Է անցկացրել Նյու Յորքում… եւ քննարկել ահաբեկչության դեմ մղվող պայքարում գործողությունների կոորդինացումը»,-ասել Է Աֆհամը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում