Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Զաման»-ի գլխավոր խմբագրի դեմ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Զաման»-ի գլխավոր խմբագրի դեմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բաքըրքյոյի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդեմ թուրքական հայտնի «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դումանլըն մեղադրվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին իր արած հայտարարությունների համար: Մասնավորապես, նրա դեմ ներկայացված են «նախագահին վիրավորելու» և «սպառնալու» մեղադրանքներ:

Հետաքննության շրջանակներում «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիրը կանչվելու է հարցաքննության:

Ֆեթուլլահ Գյուլենինը համարվող «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն ձերբակալվել էր դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 14-ին: Ձեբակալության իրական պատճառն Էրդողան-Գյուլեն հակամարտությունն էր, որը սկսվեց 2013 թվականի դեկտեմբերի 17-ին բացահայտված «Մեծ կաշառք» գործողությունից հետո: Այն ժամանակ երեք նախարարների որդիների եւ հայտնի գործարարների հետ բերման են ենթարկվել 50-ից ավելի մարդիկ: Նրանց մեղադրել են կաշառակերության եւ գործարարներին ապօրինի շինարարություն իրագործելու թույլտվություն տալու մեջ: Բերման ենթարկվածների մի մասին բաց են թողել, սակայն, որոշ գործարարների հետ միասին կալանքի տակ են առնվել նաեւ ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի եւ էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդիները. նրանցից վերջինը թուրքական պետական Halkbank-ի գլխավոր մենեջերն էր: Գործին ներքաշված լինելու մեջ մեղադրվում է նաեւ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am