Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

«Բազե» հավաքի ինտելեկտուալ մրցույթում հաղթել է ՀՊՏՀ-ի թիմը

«Բազե» հավաքի ինտելեկտուալ մրցույթում հաղթել է ՀՊՏՀ-ի թիմը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բազե-2015» հավաքում ամենաինտելեկտուալը կապույտ ճակատն է։ Այստեղ ինտելեկտուալ խաղի մրցույթում առաջին տեղը գրավել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ներկայացնող ջոկատը, որի անդամները՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրական և թատերական ստուդիայի նախագահ Հարություն Արզումանյանի գլխավորությամբ, «Բրեյն ռինգ» խաղում նախ հաղթել են ներճակատային պայքարում, այնուհետև հաղթանակ են պարգևել կապույտ ճակատին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նույն կապույտ ճակատում ինտելեկտուալ մրցույթում երկրորդ տեղը գրավել է Երևանի պետական բժշկական համալսարանի ջոկատը, որի ղեկավար Արամ Ղուլիջանյանը նշել է, որ բժշկական համալսարանում գործում է գիտակների ակումբ, որի անդամները մշտապես համալրում են հավաքի՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ջոկատը։ Արամ Ղուլիջանյանն ասել է, որ ինտելեկտուալ խաղերն իրենց համար նախասիրություն են, սակայն տարիների ընթացքում հոբբին դառնում է կենսակերպ։  

Օգոստոսի 19-ին «Բազե» հավաքում շարունակվում են մշակութային և սպորտային մրցույթները։ Երիտասարդները ուժերը կչափեն ֆուտբոլ, լող, վոլեյբոլ, սեղանի թենիս մրցաձևերում, երգի մրցույթում:

Հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Ամեն տարի «Բազեին» մասնակցում են Հայաստանը, Արցախը և սփյուռքը ներկայացնող մոտ 500 երիտասարդներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am