Տարածաշրջանային

Իրանը փակել է Թուրքիայի հետ ամենախոշոր սահմանային անցակետը

1 րոպեի ընթերցում

Իրանը փակել է Թուրքիայի հետ ամենախոշոր սահմանային անցակետը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը փակել է Թուրքիայի հետ ցամաքային ամենախոշոր անցակետը` Գյուրբուլաք-Բազարգյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Իրանի ճանապարհի և քաղաքային նախագծման նախարարի տեղակալ Դավուդ Քեշավերզիյանը:

Սահմանային անցակետի փակման վերաբերյալ արած հայտարարության մեջ նա նշել է, որ նման որոշման պատճառն այն է, որ օրերս իրանական մի ավտոմեքենա Թուրքիայի տարածքում ենթարկվել էր հարձակման: Պատահարից հետո իրանական կողմը որոշում է կայացրել միակողմանի փակել թուրք-սիրիական անցակետը: Այսինքն, ներկա դրությամբ Թուրքիայից եկող մեքենաները կարող են մուտք գործել Իրանի տարածք, սակայն հակառակը` ոչ:

Վերջին օրերին իրանական մեքենաների վրա Թուրքիայում իրականացված հարձակումներից հետո Քեշավերզիյանը հանդիպել էր նաև Իրանում Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինի հետ և նրան էր հայտնել իրենց մտահոգությունները կատարվածի առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում