Տարածաշրջանային

Դերսիմում որոտացած պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Դերսիմում որոտացած պայթյունի հետևանքով ոստիկան է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում անհայտ անձինք հերթական հարձակումն են գործել թուրք ոստիկանության վրա: Ոստիկանական հատուկ ուժերին պատկանող մեքենայի ընթացքի ժամանակ պայթեցվել է ռումբերով բեռնավորված մեկ այլ մեքենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պայթյունի հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել, ով անմիջապես հոսպիտալացվել է: Նշվում է, որ ոստիկանի վիճակը ծանր է:

Հարձակումից հետո տարածաշրջանում լայնամասշտաբ գործողություններ են սկսվել կատարվածի կազմակերպիչներին հայտնաբերելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում