Տարածաշրջանային

Սիլոփիում քրդերը 4 թուրք ոստիկանի են սպանել

1 րոպեի ընթերցում

Սիլոփիում քրդերը 4 թուրք ոստիկանի են սպանել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից ոստիկանության դեմ լարած թակարդի հետևանքով կրկին ոստիկաններ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Քուրդ զինյալները գործի են դրել ռումբն այն ժամանակ, երբ Սիլոփիի Բաշաք թաղամասում անցնելիս է եղել թուրքական իրավապահ մարմիններին պատկանող զրահամեքենան: Պայթյունի հետևանքով մեքենայում գտնվող 4 ոստիկանները ծանր վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժիշկների ցուցաբերած միջամտությանը՝ ոստիկանների կյանքը փրկել չի հաջողվել:

Ոստիկանությունը թաղամասում լայնածավալ գործողություններ է սկսել, տեղ-տեղ շարունակում են լսվել կրակոցի ձայներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում