Տարածաշրջանային

Միացյալ Նահանգներն առաջին արձագանքն է տվել Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակմանը

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն առաջին արձագանքն է տվել Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա երկու ահաբեկիչ կանանց կողմից իրականացված հարձակման պատճառները և մանրամասները դեռևս պարզվում են Միացյալ Նահանգների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանության խոսնակը:

«Դեռևս փորձում ենք հասկանալ, թե ինչ է պատահել»,- ասել է խոսնակը՝ Միացյալ Նահանգների կողմից առաջին պաշտոնական մեկնաբանությունը տալով Թուրքիայում ԱՄՆ դեսպանության վրա իրականացված հարձակումից հետո:

Երկու կանայք օգոստոսի 10-ի վաղ առավոտյան կրակ էին բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Հարձակման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցների արձակած պատասխան կրակոցից հետո ահաբեկիչները փախել էին: Թուրքական ոստիկանությանը հաջողվել էր չեզոքացնել հարձակումից հետո հարակից տներից մեկում պատսպարված ահաբեկիչ կնոջը, որը վիրավոր է եղել:

ԱՄՆ հյուպատոսարանի հարակից շրջանների փողոցները շարունակում են փակ մնալ: Ոստիկանները տուն առ տուն շարունակում են որոնողական աշխատանքները` մյուս հարձակվողին գտնելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում