Տարածաշրջանային

Դիարբեքիրում ոստիկանության վրա հարձակման հետևանքով ոստիկան է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրում ոստիկանության վրա հարձակման հետևանքով ոստիկան է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Քայափընար գավառում անհայտ դիմակավոր անձինք ինքնաշեն պայթուցիկով հարձակվել են ոստիկանական կենտրոնի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Հարձակման հետևանքով ոստիկանական կենտրոնում հերթապահող մի ոստիկան ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Հարձակում գործած անձանց հայտնաբերելու նպատակով Թուրքիայի իրավապահ մարմիններն այդ շրջանում լայնածավալ գործողություններ են սկսել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում