Տարածաշրջանային

Թուրքիայում քուրդ զինյալները երկու զինվոր են սպանել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում քուրդ զինյալները երկու զինվոր են սպանել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շըրնաք նահանգի Արաքյոյ գյուղում քուրդ զինյալների կողմից զինվորական մեքենայի վրա գործած հարձակման հետևանքով 2 զինվոր է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ քուրդ զինյալները ռումբ են նետել այն ճանապարհահատվածին, որտեղով անցել է զինվորական մեքենան: Ռումբի պայթյունից հետո քուրդ զինյալները մեքնայի վրա սկսել են կրակել նռնականետից և հրազենից, ինչի հետևանքով մեքենայում գտնվող սպան և գյուղի քորուջուն (պահապան) մահացել են:

Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով տարածաշրջանում լայնածավալ աշխատանքներ են սկսվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում