Տարածաշրջանային

Թուրք մտավորականները մեջլիսին հորդորում են վերադառնալ արձակուրդից

1 րոպեի ընթերցում

Թուրք մտավորականները մեջլիսին հորդորում են վերադառնալ արձակուրդից

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 30 թուրք հայտնի գրող, լրագրող, ակադեմիկոս և մտավորական կոչ են արել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին արձակուրդի մեջ գտնվելու փոխարեն նիստ հրավիրել և գործի անցնել՝ հանուն խաղաղության և ժողովրդավարության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Մտավորականներն ընդգծել են, որ ոչ մի ժողովրդավարական երկրում կառավարության կամ անձի քաղաքական հաշվարկների մեջ չի մտնում պատերազմական գործողություններ սկսելը կամ որևէ խմբավորման հետ զինված պայքարի մեջ մտնելը: Թուրք գործիչները հորդորել են թուրքական մեջլիսին արձակուրդի փոխարեն հավաքվել Անկարայում և իրենց ձեռքում եղած հնարավոր բոլոր միջոցներով վերջ դնել բախումներին և լարված մթնոլորտին:

Հայտարարությունը ստորագրած թուրք մտավորականների շարքերում են Մուրաթ Բելգեն, Օրհան Քեմալ Ջենգիզը, Ջենգիզ Աքթարը, Բասքըն Օրանը, Էրթուղրուլ Գյունայը և այլոք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում