Տարածաշրջանային

Քուրդ զինյալները Շըրնաքում երկու զինվորի են վիրավորել

1 րոպեի ընթերցում

Քուրդ զինյալները Շըրնաքում երկու զինվորի են վիրավորել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են Թուրքիայի հարավային Շըրնաք նահանգի Դաղքոնաք գավառի ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հարձակման հետևանքով երկու զինվոր է վիրավորվել:

Իրավապահ մարմիններն անմիջապես պատասխանել են քուրդ զինյալների արձակած կրակոցներին, տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսել ահաբեկիչներին հայտնաբերելու նպատակով:

Շըրնակում հուլիսի 30-ին ևս PKK-ի զինյալները հարձակում էին գործել, որի հետևանքով զոհվել էր 3 զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում