Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոալիցիոն բանակցությունների սեղանի շուրջ Դավութօղլուի կուսակցությունը կրկին հանդիպել է քեմալականներին

Կոալիցիոն բանակցությունների սեղանի շուրջ Դավութօղլուի կուսակցությունը կրկին 
հանդիպել է քեմալականներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կառավարություն կազմելու նպատակով տեղի է ունեցել կոալիցիոն բանակցությունների երրորդ հանդիպումն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատվիրակությունների միջև:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անկարայում կայացած հանդիպումը տևել է 7 ժամ և 40 րոպե: ԱԶԿ-ից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը և այլոք:

Քեմալական կուսակցությունից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Հալուք Քոչը, Սելին Սայեք Բյոքեն, Բյուլենթ Թեզջանը և այլոք:

Չելիքը հանդիպման ավարտից հետո հայտնել է, որ կոալիցիոն բանակցությունների նպատակով պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին:

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներ զբաղեցնել խորհրդարանում: Ինչի պատճառով Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար բանակցում է խորհրդարան անցած Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում և քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ:

Բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ հավանական է` ԱԶԿ-ը կոալիցիա ստեղծի ԺՀԿ-ի հետ, սակայն, Թուրքիայի վերնախավին մոտ կանգնած շրջանակները հայտնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համառորեն դեմ է հանդես գալիս կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Էրդողանը մեկ անգամ եւս հայտարարել էր, որ «կոալիցիոն կառավարությունը չի կարող ապահովել Թուրքիայի հետագա զարգացումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am