Տարածաշրջանային

PKK-ն ևս երեք թուրք զինվոր է սպանել

1 րոպեի ընթերցում

PKK-ն ևս երեք թուրք զինվոր է սպանել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները շարունակում են թիրախի տակ պահել թուրք զինծառայողներին և անվտանգության համակարգի աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, PKK-ի զինյալները զինվորների վրա նոր հարձակում են գործել Շըրնաքում:

Թուրքիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել, որոնցից մեկը եղել է սպա: Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում մեկ զինված ահաբեկիչ չեզոքացվել է:

Քուրդ զինյալները հուլիսի 30-ին ահաբեկչական գործողություն էին իրականացրել Դիարբեքիրում, ինչի հետևանքով զոհվել էին մեկ ոստիկան և մեկ քաղաքացի, ևս մեկը վիրավորվել էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում