Տարածաշրջանային

Դիարբեքիրում քուրդ զինյալները ոստիկանի ու քաղաքացու են սպանել

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրում քուրդ զինյալները ոստիկանի ու քաղաքացու են սպանել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրկին հարձակում են գործել Դիարբեքիրի ոստիկանության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, քուրդ գրոհայինները հարձակում են իրականացրել Չընար գավառում:

PKK-ի մարտիկները ավտոմեքենայի միջից կրակել են թեյարանում նստած ոստիկանի՝ Մեհմեդ Ույարի վրա, ինչի հետևանքով վիրավորվել են ոչ միայն ոստիկանը, այլև նույն վայրում գտնվող ևս երկու քաղաքացի: Ծանր վնասվածքներով նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ չնայած բժիշկների միջամտությանը, ոստիկանն ու քաղաքացիներից մեկը զոհվել են:

Ոստիկանությունը դեպքի վայրում հետաքննություն է սկսել մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Վերջին օրերին սա Դիրաբեքիրում քուրդ զինյալների հարձակման և դրա հետևանքով զոհերի գրանցման առաջին դեպքը չէ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում