Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քրդական կուսակցության պատգամավորների անձեռնամխելիությունը վերացնելու դիմումը մեջլիսում է

Քրդական կուսակցության պատգամավորների անձեռնամխելիությունը վերացնելու դիմումը 
մեջլիսում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած և մեջլիս մտած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես դիմում է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին իր պատգամավորների անձեռնամխելիությունը վերացնելու պահանջով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարներ Փերվին Բուլդանը և Իդրիս Բալյուքենը, ովքեր դիմումը ներկայացրել են մեջլիսի նախագահություն, կոչ են արել մեջլիսի մյուս պատգամավորներին ևս հրաժարվել իրենց անձեռնամխելիությունից:

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը հայտնել է, որ իրենք ևս պատրաստվում են դիմում ներկայացնել իրենց պատգամավորների անձեռնամխելիությունը վերացնելու պահանջով:

Քրդական խնդիրը կարգավորելու խոստումից հրաժարված Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում 80 քուրդ պատգամավորների ներկայությունը խիստ վտանգավոր է համարում, ինչի պատճառով ցանկանում է պահ առաջ ազատվել այդ կուսակցությունից եւ նրա առաջնորդներից: Նա մեջլիսին կոչ է արել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ մանդատից զրկել այն քուրդ քաղաքական գործիչներին, ովքեր, նրա կարծիքով, կապված են ահաբեկչական խմբավորումների հետ (PKK): Բացառելով քրդերի հետ բանակցությունների հնարավորությունը` Էրդողանն ասել է. «Մենք չենք կարող շարունակել խաղաղ բանակցությունները նրանց հետ, ովքեր սպառնում են մեր ազգային միասնությանն ու եղբայրությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]