Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում հակաահաբեկչական պայքարում ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ

Թուրքիայում հակաահաբեկչական պայքարում ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի քանի օր շարունակ ողջ երկրի տարածքում իրականացվող հակաահաբեկչական պայքարի շրջանակում ձերբակալվածների թիվն անցել է հազարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի 39 նահանգում իրականացված գործողությունների հետևանքով ձերբակալվել է 1302 մարդ:

Թուրքիայի վարչապետի մամուլի ծառայությունից արած հայտարարության մեջ նշվել է, որ իրավապահ մարմինների գործողությունները շարունակվելու են պետության ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների դեմ:

Թուրքիայում իրադրությունը վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ լարվել է Սիրիայի հետ սահմանակից Սուրուջում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կազմակերպված հզոր պայթյունից հետո, որի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր: Բացի այդ, հուլիսի 23-ին Ուրֆայի արվարձաններից մեկում բնակարանում սպանված էին գտնվել թուրքական ոստիկանության երկու աշխատակիցների, որոնք կասկածվում էին ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ: Երկու օր առաջ սպանվել էր նաեւ Էրզրումի նահանգի ժանդարմերիայի պետը, ում հրամանով իրավապահները հակաքրդական գործողություններ էին անցկացնում Թուրքիայի հարավարեւալյան քրդաբնակ շրջաններում:

Այդ իրադարձություններից հետո Թուրքիայի օդուժը ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ սկսել է ռմբահարել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական ճամբարները: Միաժամանակ երկրի ներսում սկսվել են լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]